21 նոյեմբերի 2012 - 17:19 AMT
Եգիպտոսում առգրավվել է «Գրադ» համակարգի զինամթերքի մեծ խմբաքանակ

Եգիպտոսում առգրավվել է «Գրադ» համակարգի զինամթերքի մեծ խմբաքանակ՝ 108 մարտագլխիկ և 20 հազար փամփուշտ: Այդ մասին հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Վերջին տարում Եգիպտոսի իրավապահ մարմինները զենքով մի քանի խոշոր բեռներ են կասեցրել, հիմնականում Լիբիայից: Այդպես, երկրի հյուսիսում առգրավվել է շարժական զենիթահրթիռային համալիրների 120 հրթիռ, «Գրադ» համակարգի 15 ռեակտիվ արկ, 25 հակատանկային նռնականետ և այլն: