21 նոյեմբերի 2012 - 18:18 AMT
YouTube-ը ներառվել է Ռուսաստանում արգելված կայքերի ցանկում

YouTube վիդեոհոսթինգը ներառվել է արգելված կայքերի ռեեստրում: Ինչպես ասվում է ռեեստրի էջում, youtube.com հասցեն ներառվել է նոյեմբերի 21-ին` «Ռոսպոտրեբնադզորի» որոշմամբ:

Որոշումը կայացվել է նոյեմբերի 14-ին: Վիդեոհոսթինգը այդ ռեեստրում ներառելու պատճառներն անհայտ են, այն արգելափակելու մասին հաղորդագրություններ պրովայդերներից առայժմ չի ստացվել:

Նոյեմեբրի 3-ին «Ռոսպոտրեբնադզորը» Google-ից и YouTube-ից պաշտոնական կոնտակտներ է ստացել, որոնցով գերատեսչությունը պետք է տեղեկացներ ռեսուրսներին` դրանցում հայտնաբերված արգելված տեղեկատվության մասին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: