21 նոյեմբերի 2012 - 17:42 AMT
Թուրքիայի ԱԳ նախարարն արտասվել է Գազայի հատված այցելության ժամանակ

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Պաղեստինում հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ Արաբիի հետ, ինչպես նաև ԱՊԼ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ:

Այցի ընթացքում Դավութօղլուն տիկնոջ հետ այցելել է վիրավորներին Գազայի հատվածում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Դավութօղլուն հանդիպել է նաև զոհվածների ընտանիքների հետ:

Հանդիպման ժամանակ Դավութօղլուն արտասվել է Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով որդուն կորցրած մի տղամարդու հետ հանդիպումից: