21 նոյեմբերի 2012 - 19:27 AMT
Curiosity մարսագնաց. NASA-ի հետազոտողները սենսացիա են խոստանում

NASA-ի հետազոտողները զարմանալի արդյունքներ են ստացել Մարսի մակերևույթն ուսումնասիրելիս: Սենսացիան պատրաստ կլինի հրապարակվելու մի քանի շաբաթից, քանի որ հետազոտողները պետք է վերստուգեն իրենց բացահայտումը:

«Սրանք այն տվյալներից են, որոնք հայտնվում են պատմության դասագրքերում: Դրանք ցնցող են»,-ասել է Curiosity առաքելության NPR գլխավոր հետազոտող Ջոն Գրոտցինգերը:

Սենսացիոն բացահայտման մասին առայժմ քիչ բան է հայտնի: Գրոտցինգերն ասել է, որ տվյալները պահվում են մարսագնացի վրա` Sample Analysis at Mars (SAM): Տվյալներն աստիճանաբար փոխանցվում են երկիր: