21 նոյեմբերի 2012 - 18:25 AMT
Քլինթոնը մտադիր է նպաստել պաղեստինա-իսրայելյան հակամարտության դադարեցմանը

Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է նպաստել պաղեստինա-իսրայելյան զինված հակամարտության դադարեցմանը:

Իսրայելի վարչապետի հետ հանդիպմանը նա նշել է, որ ԱՄՆ պարտավորություններն Իսրայելի անվտանգության հարցում անխախտ են ու ամուր, ինչպես ժայռը:

«Ուստի մենք կարևոր ենք համարում լարվածության նվազեցումը Գազայում: Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կաշխատի գործընկերների հետ Իսրայելում և տարածաշրջանում ելք գտնելու համար, ինչպես նաև Գազայի բնակչության համար կենսական պայմանների բարելավման ուղղությամբ»,-մեջբերում է Քլինթոնի խոսքը «Ռոսբալտը»:

Քլինթոնը նշել է, որ կարգավորման համար կարող են օրեր պահանջվել:

Քլինթոնը կայցելի նաև Ռամալլահ ու Կահիրե: