21 նոյեմբերի 2012 - 19:29 AMT
Հռոմում զբոսաշրջիկներին տարհանել են Սուրբ Հրեշտակի հանրահայտ ամրոցից

Հռոմի հանրահայտ հուշարձաններից մեկից` Սուրբ Հրեշտակի ամրոցից զբոսաշրջիկները տարհանվել են, քանի որ այնտեղ կասկածելի առարկա է հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է Sky TG24 հեռուստաալիքը, ամրոցի պատի մոտ` արձաններից մեկի շրջակայքում, չորեքշաբթի օրը հայտնաբերվել է սև արկղ, որից երևում է ռադիոալեհավաք և լուսադիոդային ինդիկատոր է թարթում:

Այստեղ են ժամանել համապատասխան մասնագետներ` առարկան ուսումնասիրելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: