21 նոյեմբերի 2012 - 19:34 AMT
ԱՄՆ Բարձրագույն վերաքննիչ դատարանը գտել է ահաբեկիչների արտասահմանյան հովանավորներին հասնելու միջոց

ԱՄՆ Բարձրագույն վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն այն կառույցները, որոնք մասնակից են ահաբեկչական կազմակերպություններին միջոցներն ամերիկյան դոլարով փոխանցելուն, հետապնդման ենթակա են` ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքի շրջանակներում, եթե անգամ դրանք ԱՄՆ սահմաններում ներկայացուցչություններ չունեն:

Դատարանի որոշումը հարվածի տակ է դնում այն բանկերը, որոնք մասնաճյուղեր չունեն ԱՄՆ-ում, և ստիպում է ահաբեկչական կազմակերպություններին միջոցներ ծախսել, օպերացիաները դոլարով չիրականացնելու վրա, հաղորդում է Ռոսբալթը:

Մինչ այդ նոյեմբերի 9-ին Բրուքլինի Դաշնային դատարանը հրաժարվել է դիտարկել հորդանանյան Arab Bank-ի դեմ գործը, որը ֆինանսավորում է ՀԱՄԱՍ-ին: Հայցը ներկայացրել է ԱՄՆ և Իսրայելի քաղաքացի Մատի Գիլլը: Վերջինս վիրավորվել է ՀԱՄԱՍ-ի դիպուկահարի կողմից 2008թ: Գիլլը հայցը ներկայացրել է ամերիկյան Հակաահաբեկչական ակտի հիման վրա: