21 նոյեմբերի 2012 - 20:11 AMT
MIGnews. Իրանական հսկայական նավը, որի վրա զենք կա, ուղևորվում է Գազայի հատվածի ափերի ուղղությամբ

Իրանական 150 տոննա կշռող հսկայական նավը դուրս է եկել Բենդեր Աբբաս նավահանգստից: Նավի վրա կա 270 հրթիռ, այդ թվում`50 «Ֆաջր-5» լավագույն հրթիռներ: Նավն ուղևորվում է դեպի Գազայի հատվածի ափեր:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը ընդգծել է, որ գլխավորը պաղեստինցիների` իրենք իրենց պաշտպանելու հնարավորությունն է և բոլոր երկրները պետք է պաշտպանեն դրանք:

Եթե բեռը բարեհաջող տեղ հասնի, ապա պաղեստինցի գրոհայիններն էականորեն կբարելավեն իրենց ռազմական ուժերը: