22 նոյեմբերի 2012 - 09:51 AMT
«168 ժամ». ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն որոշել են պաշտպանել Ալեքսանդր Արզումանյանին

«168 ժամ»-ը գրում է, որ խորհրդարանական երեք խմբակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, որոշել են, որ եթե ՀՀԿ-ն անվստահություն հայտնի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանին, ինչպես պահանջում են «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները, ապա իրենք դեմ են քվեարկելու այդ հարցին։ Իհարկե, ՀՀԿ-ն 15 հոգուց կազմված այդ հանձնաժողովում ունի 9 անդամ (8 ՀՀԿ-ական և մեկ ՕԵԿ-ական) և կարող է քվեարկությամբ ցանկացած հարց լուծել, սակայն այդ դեպքում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը կհայտնվի բավական ծանր վիճակում, քանի որ կպարզվի, որ նա ՀՀԿ դրածոն է։ Մամուլում գրվել է, որ «Ժառանգությունն» Ա. Արզումանյանի փոխարեն ցանկանում է այդ պաշտոնում առաջադրել «հանրային սեկտորի» ներկայացուցիչ Թևան Պողոսյանին։