19 մայիսի 2005 - 09:20 AMT
ԱՄՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԱՄՆ ողջունում է մայիսի 15-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Վարշավայում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ կայացած հերթական հանդիպումը: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանում արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով` «ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իրոք բարդ խնդիր է եւ մեկ գիշերվա ընթացքում այն չի լուծվի»: Միեւնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ կողմից համանախագահ Սթիվեն Մանն «ավելի լավ է իրազեկված այդ հարցում», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: