22 նոյեմբերի 2012 - 10:57 AMT
Եվրոպայի լիգայի «Հապոել»-«Աթլետիկ» խաղը հետաձգվել է Իսրայելում տիրող լարված իրավիճակի պատճառով

Կայացել է ՈւԵՖԱ-ի` Արտակարգ իրավիճակների վերաբերյալ աշխատանքային խմբի նիստը: Նիստի ժամանակ որոշում է կայացվել Իսրայելում տիրող լարված իրավիճակի պատճառով ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի «Հապոել»-«Աթլետիկ» խաղը, որը պետք է կայանար նոյեմբերի 22-ին Հայֆայի «Կիրյատ-Էլիազեր» մարզադաշտում, հետաձգել:

Խաղի նոր ժամկետը կորոշվի մինչև ընթացիկ շաբաթվա վերջ, փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: