Կառավարությունն ազատել է սիրիահայերին անձնագրի ստացման համար սահմանված 65 հազար դրամի վճարումից

Կառավարությունն ազատել է սիրիահայերին անձնագրի ստացման համար սահմանված 65 հազար դրամի վճարումից

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում փոփոխություններ է կատարել պետտուրքի մասին օրենքում, որի համաձայն սիրիահայերն ազատվում են անձնագրի ստացման կամ փոխանակման համար սահմանված 65 հազար դրամի վճարումից:

Ինչպես նշել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այս որոշումը, մասնավորապես, պայմանավորված է նրանով, որ ստեղծված իրավիճակում և հաշվի առնելով հետագա հնարավոր զարգացումները Սիրիայում, վտանգ է սպառնում շուրջ 100 000 սիրիահայերին: Ուստի կառավարությունը քայլեր է ձեռնարկում ապահովելու համար սիրիահայերի անվտանգությունն ու նրանց վերադարձը հայրենիք:

Այս որոշման հիման վրա ենթադրվում է ՏԻՄ պետբյուջեի կրճատում 65 մլն դրամով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---