ԼՂ բնակիչներն իրավունք ունեն հայտարարել իրենց ինքնության մասին, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում

ԼՂ բնակիչներն իրավունք ունեն հայտարարել իրենց ինքնության մասին, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սխալ է օգտագործել այնպիսի քաղաքական բառեր, ինչպիսին է բռնազավթումը, հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆիի Հովհաննիսյանը Բաքվում, որտեղ մասնակցում է Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի 7-րդ գլխավոր վեհաժողովին: «Ըստ այդ տերմինաբանության, հայկական հողերի մեծամասնությունը նույնպես բռնազավթվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,- հայտարարել է Հովհաննիսյանը և հավելել, որ ղարաբաղյան հակամարտության պատճառն Ադրբեջանի ագրեսիան է Լեռնային Ղարաբաղի բնակիչների դեմ:

«Ես հուսով եմ, որ կկարողանանք հասնել խաղաղության և վերականգնել հարաբերությունները: Դա տեղի կունենա, երբ կողմերից յուրաքանչյուրը սկսի հասկանալ, որ պատասխանատվություն է կրում ողջ տարածաշրջանի համար: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրավունք ունեն արտահայտվել և հայտարարել իրենց ինքնության մասին: Պետք է հարգել միմյանց, դիմացինի ինքնությունը և մշակութային ժառանգությունը: Ես հասկանում եմ 700 հազար ադրբեջանցի փախստականների խնդիրները և 400 հազար հայ փախստականների իրավունքները, որոնք վտարվել են Բաքվից և Սումգայիթից: Նրանք բոլորն իրավունք ունեն վերադառնալ իրենց հողեր, այդ թվում` ադրբեջանցիներն անկախ Լեռնային Ղարաբաղ, իսկ հայերը` Թուրքիա»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը, հույս հայտնելով, որ կկարողանա այցելել հայկական եկեղեցի և հանդիպել Բաքվում բնակվող հայերի հետ: «Շատ ուրախ եմ Բաքվում լինելու համար, որը բազմազգ քաղաք է, բայց որտեղ շատ քիչ հայեր կան»,- եզրափակել է Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---