22 նոյեմբերի 2012 - 13:36 AMT
Լեհաստանի դեսպանը ԵՊՀ-ում կխոսի հայ-լեհական հարաբերությունների մասին

ԵՊՀ Պալյանների դահլիճում բացվեց Լեհաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված գիտաժողով: Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար հանդես կգա հայ-լեհական ժամանակակից հարաբերություններին նվիրված ելույթով:

Գիտաժողովի ընթացքում սպասվում են նաև ՀՀ արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի, «Նոյան Տապան» գործակալության վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի ելույթները: Բացի այդ, գիտաժողովի շրջանակում կհրապարակվեն «Լավագույն գիտական ռեֆերատ» մրցույթի արդյունքները:

Գիտաժողովին ներկա են ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ: