22 նոյեմբերի 2012 - 16:29 AMT
ՊԱԿ գործկոմի անդամ. Իսրայելի ագրեսիան Իրանին հարված հասցնելու նախապատրաստություն էր

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՊԱԿ) ողջունում է Իսրայելի և Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների միջև հրադադարի մասին համաձայնագրի ձեռք բերումը, սակայն հակամարտությունը գնահատում է որպես Իրանին հարված հասցնելու նախապատրաստություն: Այդ մասին հինգշաբթի օրը ՌԻԱ Նովոստիում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է ՊԱԿ գործադիր կոմիտեի անդամ Սալեհ Ռաֆատը:

«Մենք ողջունում ենք նախօրեին ձեռք բերված հրադադարը»,- ասել է Ռաֆատը:

Նա կարծում է, որ Իսրայելն այդ կերպ հարվածում է Թեհրանի դաշնակիցներին, գիտակցելով, որ իր ուժերը հիմա չեն բավականացնի հենց Իրանին հարվածելու համար: