22 նոյեմբերի 2012 - 17:33 AMT
Իրանը պատրաստ է կառուցողական բանակցությունների «վեցնյակի» հետ

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է կառուցողական և սկզբունքային բանակցությունների «վեցնյակի» հետ միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը:

«Եթե «5+1» երկրները հրաժարվեն սխալ քաղաքականությունից բանակցություններում, մենք կարող ենք սկզբունքային պայմանավորվածության հասնել, որպեսզի Իրանի ժողովուրդը կարողանա օգտվել իր իրավունքներից և հակառակ կողմի մտահոգությունը փարատվի»,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

«Վեցնյակը» նախկինի պես միասնական է Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական լուծում գտնելու ձգտման մեջ»,-ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: