ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՅՈԹ ՇՐՋԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՉԻ ԵՂԵԼ

PanARMENIAN.Net - «Բանակցությունների ընթացքում նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը քննարկել են համանախագահների կողմից ներկայացված հարցերը»: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Նրա խոսքերով, բանակցությունների թեմատիկան բավականին ընդարձակ է եղել.«Բանակցությունների ժամանակ քննարկվել է ոչ միայն յոթ շրջանները վերդարձնելու վերաբերյալ հարցը: Այդ հարցը առաջնային չի եղել, այն մտել է այլ քննարկվող հարցերի թվում»: Յուրի Մերզլյակովը գտնում է, որ շրջանների վերադարձման հարցում կարելի է հասնել որոշակի փոխզիջման: Համանախագահը ասել է, որ որեւէ տեղեկատվություն չունի այն վերաբերյալ, թե քննարկվել է արդյոք որոշ «գրավյալ ադրբեջանական շրջանները» վերադարձնելու հարցը Թուրքիայում: Յու.Մերզլյակովը նաեւ հաղորդել է, որ ներկայումս երկխոսության ձեւաչափի փոփոխության մասին խոսք չի գնում: «Հետագայում անհրաժեշտություն կառաջանա ընդգրկել բանակցություններում նաեւ պատվիրակություններին, դա սպասվում է մոտ ապագայում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---