22 նոյեմբերի 2012 - 18:29 AMT
Կոնֆեդերացիաների գավաթի տոմսերի վաճառքի մեկնարկը ռեկորդային է եղել

Ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի տոմսերի վաճառքի մեկնարկից ի վեր ռեկորդներ են գրանցվել. վաճառված տոմսերի քանակը կազմել է 74 հազար:

Առավել մեծ պահանջարկ են վայելում մրցաշարի բացման և եզրափակչի տոմսերը: Այս փուոլում վաճառքի է հանվել տոմսերի սահմանափակ քանակություն: Ազատ վաճառքը կսկսվի դեկտեմբերի 3-ից:

ՖԻՖԱ-ում ընդգծում են, որ հետագայում խոշոր մրցումների տոմսերի վաճառքի համակարգը կարդիականացվի:

Կոնֆեդերացիաների գավաթը կանցկացվի 2013թ հունիսի 15-30 Բրազիլիայում: