22 նոյեմբերի 2012 - 18:47 AMT
Ֆիլիպիններն ու Վիետնամը դժգոհ են չինական անձնագրերի նոր դիզայնից

Ֆիլիպիններն ու Վիետնամը դժգոհ են չինական անձնագրերի նոր դիզնայնից, որոնք իշխանությունները տվել են իրենց քաղաքացիներին և համապատասխան բողոքի նոտաներ են հղել ՉԺՀ ներկայացուցիչներին, գրում է Reuters-ը` հղելով տեղի իշխանությունների հայտարարություններին:

Փաստաթղթում ներկայացված է ՉԺՀ քարտեզը` վիճելի տարածքների հետ միասին և որոնք հարևան պետություններն իրենցն են համարում:

Ֆիլիպիններն ու Վիետնամը չինական անձնագրերի նոր դիզայնն իրենց տարածքային ամբողջականության խախտում են համարել:

Մինչդեռ Չինաստանն ընդգծել է, որ նոր անձնագրերը լիովին համապատասխանում են միջազգային ստանդարտներին: