ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել, որ Թուրքիայի վարչապետ Թաիբ Էրդողանի` վերջերս հաճախակի արած «Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին պատասխանատվության կկանչենք» արտահայտությունը կյանքի կոչելու նպատակով, Անկարան միջազգային ասպարեզում դրա համար իրավական ձեռնարկումներ գտնելու ծրագիր է մշակում, հաղորդում է «Երկիր» թերթը: Այն հարցին, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին ինչպես կարելի է դատի տալ, Թուրքիայի արտգործխնախարար եւ փոխվարչապետ Աբդուլլահ Գյուլն ասել է, որ դա կանեն յուրաքանչյուր երկրում առանձին-առանձին ցեղասպանությունը հերքողներին վիրավորելու համար բացված դատական գործընթացներում, պահանջելով այդ երկրի դատարանից փաստաթղթեր ներկայացնել` ցեղասպանության իրողությունը ապացուցելու համար: «Դրա համար կան ուղիներ: Չեմ ուզում մանրամասնել, սակայն, այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են»,- ավելացրել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---