22 նոյեմբերի 2012 - 20:25 AMT
Իրանի նախագահը հավանություն է տվել Իրանի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հավանություն է տվել Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև կնքած հրադադարին, հաղորդում է պակիստանյան հեռուստատեսությունը, որին Իրանի նախագահաը հինգշաբթի օրը հարցազրույց է տվել:

Դրա հետ մեկտեղ, Ահմադինեժադը կասկած է հայտնել այդ համաձայնագրի արդյունավետության վերաբերյալ:

Նախագահի խոսքով, Գազայում տեղի ունեցած դաժանությունը պետք է միավորի մահմեդականներին:

Չորեքշաբթի օրը Եգիպտոսի ԱԳ նախարար Մուհամմեդ Քամիլ ԱՄրը հայտարարել էր, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են հրադադար կնքել, փոխանցում է Iran.ru-ն: