22 նոյեմբերի 2012 - 20:41 AMT
Վրաստանի վարչապետը հետաձգել է իր այցը ԱՄՆ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է ԱՄՆ կատարելիք այցը հաջորդ տարի տեղափոխելու որոշումը: Նա իր որոշումը բացատրել է նոր կառավարության աշխատանքները կարգավորելու անհրաժեշտությամբ:

«Ես շատ աշխատանք ունեմ, պետք է ամեն ինչ հարթել, որպեսզի իշխանության ուղղահայացը անսխալ աշխատի: Ես որոշել եմ այցս տեղափոխել հաջորդ տարի և կարծում եմ, որ այն երկարաժամկետ կլինի»,-ասել է նա:

Նա հայտարարել է, որ նոյեմբերի 29-ին ԱՄՆ կուղևորվի Վրաստանի ԱԳ նախարար Մայյա Փանջիկիձեն, ով կհանդիպի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: