20 մայիսի 2005 - 09:14 AMT
Վ.ԿԱԶԻՄԻՐՈՎ. ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԿԻՆԻ ՊԵՍ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
Որքան էլ հակասական լինեն ԲԹՋ նավթատարի տնտեսական եւ քաղաքական գնահատականները, դա եւս մեկ «սառը ցնցուղ է» նրանց համար, ովքեր հանդես են գալիս ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման օգտին: Այդ մասին «Մոսկովսկիե նովոստի» թերթում հրապարակված «Շանս Ղարաբաղի համար» հոդվածում գրում է Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի գծով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից եւ համանախագահ 1992-1996 թթ., դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Հրապարակման մեջ նշվում է.«Հազիվ թե նախագծի ներդնողները ավելի շատ հույսները դնում են տարածաշրջանում ռազմական գործողությունների վրա, քան ներդրումների շուտափույթ շահութաբերության` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական: Մայիսի 25-ի տոնակատարությունների ժամանակ այնքան էլ պատշաճ չէ խոսել հակամարտության ռազմական լուծման մասին, այն դեպքում, երբ հռետորները իրենց ժողովրդի գլուխը տարել են դրանով արդեն տարիներ շարունակ: Եվ ջանքեր չեն գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Վերցնենք թեկուզ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները: Թվում էր թե, դժվար է գերագնահատել դրանց նշանակությունը հակամարտության կարգավորման համար, սակայյն չգիտես ինչու առաջնորդները սպասում են դրանց համար ինչ-որ խոշոր միջազգային համաժողովների: Մայիսի 15-ին Վարշավայում Եվրախորհրդի գագաթնաժողովի նախօրեին կայացավ նրանց չորրորդ հանդիպումը վերջին երկու տարվա ընթացքում: Դիատարկվում է նրանց կողմից այն բանի գիտակցումը, որ անհնար է մի կախարդական առաջընթացի հասնել կարգավորման հարցում: Վարշավայում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները եւ ԱՄՆ համանախագահը աջակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք վաղուց էին նախապատրաստում նախագահների հանդիպումը, կոչ անելով նրանց աշխատել ավելի արդյունավետ: Երկժամյա հանդիպման արդյունքում Քոչարյանն ու Ալիեւը ձեռնպահ մնացին հայտարարություններից: Համանախագահները չափավոր լավատեսություն են հայտնել, նշելով նախագահների կողմից հաստատված շահագրգռվածությունը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Արձագանքները հակասական են. հիասթափությունից մինչեւ սենսացիոն վերնագրեր` «Ղարաբաղը հանձնվեց» կամ «Հայաստանը պատրաստ է վերադարձնել բոլոր յոթ շրջանները»: Սակայն վերջինի մասին հայերը ասել են նաեւ պատերազմի ընթացքում, հարցը նա է, թե ինչ զիջումների դիմաց: Երկու նախագահների ելույթները ցույց տվեցին, որ նրանց դիրքորոշումները հիմնական վիճահարույց հարցի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ նախկինի պես անհամատեղելի են: Դեռեւս պարզ չէ, կնվազի արդյոք փոխհրաձգությունը, կվերադառնան նրանք 1995 թ.համաձայնագրի պահանջների կատարմանը, կկասեցնի պաշտնական Բաքուն ռազմատենչ հայտարարությունները: Եվրոպայի Խորհուրդը չէր համապատասխանում Ղարաբաղը «ցանկացած գնով» վերադարձնելու կոչերի համար` ուժային ատավիզմները վաղուց են դուրս մնացել եվրոպական արժեքներից: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ինքնին դժվար է: Դրա ցանկացած բաղկացուցիչ մաս հարուստ է նյուանսներով: Միայն իր անտեղյակությամբ երջանիկ մարդուն կարող է թվալ, թե ղարաբաղյան խնդիրը կարող է շուտափույթ լուծվել: Իսկ իրական բարդությունները ծանրացվում են կողքից էլ ինչ-որ բաներով: Մեկ դա խուսափումն է շփումներից, մեկ կանոնավոր բանակցությունների ձգձգումը, մեկ ի վնաս դրանց քարոզչական շահերի հետապնդումը, մեկ բողոքները միջնորդներից, մեկ դիմումը միջազգային կազմակերպություններին, մեկ էլ անզորությունից ռազմատենչ կոչերը...»: