22 նոյեմբերի 2012 - 20:51 AMT
ՀԱՄԱՍ-ը համարում է, որ հրադադարը իրենց հաղթանակն է Իսրայելի նկատմամբ

Երբ Իսրայելի և Գազայի միջև հրադադար կնքվեց, պաղեստինյան շարժման ներկայացուցիչները հայտարարեցին, որ պատրաստ են պահպանել այն, եթե հրեական պետությունը չխախտի իր խոստումները, հաղորդում է MIGnews-ը:

Ընդ որում, ինչպես գործակալությունն է հաղորդում, ՀԱՄԱՍ-ը ենթադրում է, որ հրադադարը իրենց հաղթանակն է Իսրայելի նկատմամբ` համարելով որ դրան հասել են պաղեստինյան կողմի պայմանների և պահանջների հիման վրա:

«Գազայում մեր նկատմամբ արյունալի ագրեսիա է իրականացվել, ինչը մեզ ստիպել է պաշտպանվել: Իսկ արդյունքում, 8 օր անց, աստված հեռու տարավ սիոնիստների ձեռքը մեր ժողովրդից և նրանք ստիպված եղան համաձայնել մեր պայմաններին և պահանջներին»,-հայտարարել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալեդ Մաշալը: