22 նոյեմբերի 2012 - 21:32 AMT
20 ֆուտբոլիստներ հավակնում են 2012թ լավագույն պաշտպանի կոչմանը

20 ֆուտբոլիստներ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիայի վարկածով հավակնում են 2012թ լավագույն պաշտպանի կոչմանը: Ցուցակից 4 հոգի կհայտնվի նաև 2012թ խորհրդանշական հավաքականի կազմում:

Ցուցակում ներառված են Կառլես Պույոլը, Ժերար Պիկեն, Խավյեր Մասկերանոն, Ժորդի Ալբան, Դանիել Ալվեսը, Էշլի Քոուլը, Դավիդ Լուիսը, Բրանիսլավ Իվանովիչը, Ջոն Թերրին, Մարսելոն, Պեպեն, Սերխիո Ռամոսը, Պատրիս Էվրան, Ռիո Ֆերդինանդը, Գարեթ Բեյլը, Ջորջո Կյելլինին, Վենսան Կոմպանին, Մաթս Խումմելսը, Ֆիլիպպ Լամը և Տյագո Սիլվան:

Լավագույն պաշտպանը, երկու անվանակարգերի հաղթողները, ինչպես նաև խորհրդանշական հավաքականի կազմը կհայտարարվեն 2013թ հունվարի 7-ին Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: