22 նոյեմբերի 2012 - 21:47 AMT
Եգիպտոսի նախագահը նշանակել է երկրի նոր գլխավոր դատախազին

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին նշանակել է երկրի նոր գլխավոր դատախազին`զանգվածային բողոքներից հետո այս պաշտոնում փոխարինելով Աբդել Մահիդ Մահմուդին: Երկրի նոր գլխավոր դատախազ է նշանակվել նախագահի խորհրդական Թալհատ Իբրահիմը:

« Գլխավոր դատախազը զբաղեցնելու է իր պաշտոնը առաջիկա 4 տարիների ընթացքում»,-հայտարարել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Յասիր Ալին:

Մինչ այդ երկրի Բարձրագույն վարչական դատարանի մոտ հավաքվել են հազարավոր ցուցարարներ, ովքեր պահանջում են «մաքրել օրենսդիր իշխանությունը», հաղորդում է ВВС-ն: