23 նոյեմբերի 2012 - 12:08 AMT
ԵՄ երկրների ղեկավարները հաստատել են Իվ Մերշին ԵԿԲ կառավարման անդամի պաշտոնում

Եվրամիության անդամ երկրները հաստատել են Լյուքսեմբուրգի Կենտրոնական բանկի ղեկավար և Եվրոպական կենտրոնական բանկի կառավարիչների խորհրդի անդամ Իվ Մերշին ԵԿԲ գործադիր խորհրդի անդամի պաշտոնում` չնայած Եվրախորհրդարանում նրա թեկնածության դեմ քվեարկությանը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:

2012-ի հոկտեմբերին Եվրախորհրդարանը քվեարկել է Մերշի նշանակման դեմ` ի նշան ԵԿԲ ղեկավարների շարքում կանանց բացակայության դեմ բողոքի: Իսպանիան ավելի վաղ արգելափակել է Մերշի նշանակումը ԵԿԲ վարչությունում թափուր պաշտոնում, արդյունքում հարցը տեղափոխվել է նոյեմբերի 22-23-ի գագաթնաժողով, հաղորդում է ՌԲԿ-ն: