23 նոյեմբերի 2012 - 11:11 AMT
Եգիպտոսի Սահմանադրական դատարանը, հնարավոր է, իմպիչմենտ ներկայացնի նախագահ Մուրսիին

Եգիպտոսի Սահմանադրական դատարանը ուսումնասիրում է երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին ինպիչմենտ ներկայացնելու հարցը` երդումը և սահմանադրական հիմքերը խախտելու համար:

Հինգշաբթի օրը Մուհամմեդ Մուրսին հրապարակել է նոր սահամանադրական հռչակագիր` ամրագրելով իր բացառիկ իրավասությունները, հիմնականում` օրենսդրության ոլորտում, և իրեն, ըստ էության, օրենսդիր իշխանությունից վեր դասելով:

Նախօրեին արտակարգ նիստ է աքնցկացրել դատավորների կոլլեգիան, ովքեր Մուրսիի վերջին հրամանները կոչել են «դատական իշխանության և օրենքի գերակայության նկատմամբ ոտնձգություն», փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: