20 մայիսի 2005 - 10:49 AMT
ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
ՀՀ խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասայանն ընդունել է այսօր Եվրոպական առեւտրի, կոմերցիայի եւ արդյունաբերության տնտեսական պալատի նախագահ Հանս Հելմուտ Վեյսպուտեկին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վեյսպուտեկը նշել է, որ Տնտեսական պալատի խնդիրն է աջակցել տնտեսական բարեփոխումներին, ինչպես նաեւ նախատեսվում են ծրագրերի մշակում կրթական, զբոսաշրջության, բարձր տեխոնոլոգիաների ոլորտներում, որոնք հետագայում կներկայացվեն Եվրամիության հաստատմանը: Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի խոսնակը պատրաստակամություն է հայտնել աջակցել Տնտեսական պալատի գործունեությանը Հայաստանում եւ կարեւորել է Հայաստանի տնտեսության ինտեգրումը Եվրոպական տնտեսական տարածքում: