23 նոյեմբերի 2012 - 12:17 AMT
Innovative Greenhouse-ի մասնագետները նորարարական լուծումներ են առաջարկել ՀՀ գյուղատնտեսության համար

Innovative Greenhouse կազմակերպությունը, որը նորարարական ծրագրեր է առաջարկել Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար, շահել է Smart Solution of Smart Countries մրցույթում և հնարավորություն ստացել մասնակցել DigiteTec Business Forum 2012 միջազգային համաժողովին:

Ինչպես հաղորդել է կազմակերպության տնօրեն Գոռ Ռուստամյանը, երիտասարդ մասնագետների նախաձեռնող խումբն առաջին անգամ առաջարկել է օգտագործել էներգիան, որը ստացվում է գազալցակայանների աշխատանքի արդյունքում լրացուցիչ էներգիա ստանալու համար: Մասնավորապես, խոսքը գնում է ջերմոցային տնտեսության մեջ էներգիան կիրառելու մասին:

Հաշվարկները կատարվել են 1000 քմ վրա, որի արդյունքում պարզ է դարձել, որ ջերմոցային տնտեսությունը կարող է տնտեսել ծախսվող էներգիայի մինչև 50-60 տոկոսը: Կազմակերպության կողմից առաջարկված նորարարական տեխնոլոգիաները թույլ կտան գազալցակայանների կողմից վերամշակվող էներգիան հասցնել ջերմոցներ, որոնք գտնվում են 100 մետր տարածության վրա:

Ռուստամյանը նաև հավելել է, որ կազմակերպությունը մտադիր է արտոնագրել իր հայտնագործությունը: