«Քաղաքական PR-ը սոցիալական ցանցերում» սեմինար՝ Ծաղկաձորում23 նոյեմբերի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի կունենա «Քաղաքական PR-ը՝ սոցիալական ցանցերում» խորագրով միջկուսակցական սեմինարը։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ծրագրին մասնակցության հրավեր է ուղարկվել խորհրդարանական բոլոր ուժերի երիտասարդական կառույցներին։ Հրավերը հաստատել են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները», ՄԻԱԿ-ը։ Սեմինարին կմասնակցեն նաև համացանցում ակտիվ գործունեություն ծավալող «Հայազն» երիտասարդական միության անդամները, անհատ ակտիվիստներ։ Եռօրյա սեմինարի օրակարգը բավականին հագեցած է։ Յուրաքանչյուր կազմակերպություն կներկայացնի քաղաքական PR-ի իր փորձը։ Կազմակերպիչների կողմից կներկայացվի համացանցում և լրատվամիջոցներում հայաստանյան քաղաքական դաշտի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը։ Ներկա են լինելու մեդիա ոլորտի մասնագետներ, ովքեր իրենց դասախոսությունների միջոցով անդրադառնալու են քաղաքական PR-ի նրբություններին ու արդյունավետ մեթոդներին։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |