23 նոյեմբերի 2012 - 15:00 AMT
Եվս 23 սիրիացի սպաներ անցել են ընդդիմության կողմը և հեռացել Թուրքիա

Եվս 23 սիրիացի սպաներ անցել են ընդդիմության շարքերը և իրենց ընտանիքների հետ հեռացել Թուրքիա, հաղորդում է թուրքական Yeni Şafak թերթը: Այդ մարդկանց շարքում են սիրիական բանակի գնդապետներ, փոխգնդապետներ, կապիտաններ և լեյտենանտներ: Զինվորականներն ընտանիքների հետ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 69 հոգի, տեղակայվել են Հատայ նահանգում սիրիացի փախստականների համար ճամբարներում:

Այսօրվա դրությամբ Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը կազմում է ավելի քան 120 հազար մարդ: