23 նոյեմբերի 2012 - 16:30 AMT
ԱՊՀ տարածքում կստեղծվի արտասահմանցիների հաշվառման միասնական համակարգ

ԱՊՀ երկրները ստեղծել են երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման միասնական համակարգ, որոնք մուտք են գործում ԱՊՀ տարածք, ուրբաթ օրը հաղորդում է ԱՊՀ գործկոմը, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»:

Հաշվառման միասնական համակարգի ստեղծման վերաբերյալ աշխատանքային խմբի նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-28-ը Մինսկում:

«Աշխատանքային խմբի անդամները հիմնականում հավանություն են տվել ռուսական կողմի առաջարկին ԱՊՀ ՀՄՀ ստեղծման համար ֆինանսավորման աշխատանքների հնարավոր տարբերակների մասին»,- ասվում է գործադիր կոմիտեի հաղորդագրությունում:

Մինսկում հանդիպմանը կքննարկվի Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության կողմից նախապատրաստված որոշման նախագիծը` միասնական համակարգի ստեղծման և զարգացման շուրջ աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին: