Հայաստանը մասնակցել է Դուբայում կայացած միջազգային համաժողովին` կազմակերպված HSBC-ի կողմից

Հայաստանը մասնակցել է Դուբայում կայացած միջազգային համաժողովին` կազմակերպված HSBC-ի կողմից

PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցել է նախորդ շաբաթ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած համաշխարհային «Միջազգային փոխանակում» համաժողովին:

Դուբայ ժամանած առաջատար ընկերությունների թվում հայկական «ԲԱՐՍԻՍ» ընկերությունը մասնակցել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկի հետ նոր բիզնես կապեր ստեղծելուն, լավագույն բիզնես փորձի փոխանակմանը, ինչպես նաև ապագա գլոբալ տնտեսական զարգացումներին և հնարավորություններին նվիրված քառօրյա քննարկումներին: Համաժողովը, մասնավորապես, կենտրոնացել էր «Էմիրությունների դիվերսիֆիկացված տնտեսության», նավթագազային ոլորտում ծառայություններին, շինարարության և ենթակառուցվածքներին, և սպառողական ապրանքների ոլորտներին վերաբերող հարցերին:

«ԲԱՐՍԻՍ» ընկերությունը (կոսմետիկայի և օծանելիքի ներմուծում) ընտրվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության կողմից` որպես արագ աճող և Միացյալ Արաբական Էմիրությունների հետ առևտուրը ընդլայնելու զգալի ներուժ ունեցող ընկերություն:

«Էմիրությունները ունի յուրահատուկ տնտեսություն, որն իր մեջ ներառում է նավթի արդյունահանումը և արտահանմանը միտված բաց տնտեսությունը: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ընձեռում է այս բացառիկ հնարավորությունը իր հաճախորդներին` խթանելով Հայաստանի ընկերություններին դուրս գալ տեղական շուկայի սահմաններից և իրենց երկարաժամկետ ծրագրերում հիմնվել միջազգային առևտրի միտումների և հնարավորությունների վրա», - այս առթիվ նշեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» Առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Այս տարվա առաջն կիսամյակի արդյունքներով Առևտրի ֆինանսավորման ծառայությունների ընթացիկ մնացորդը կազմել է 10 միլիարդ ՀՀ դրամ` 2011 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ աճելով 27 տոկոսով: Բանկին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 38 տոկոսը: Առևտրի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը 2012 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 42 միլիարդ ՀՀ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---