23 նոյեմբերի 2012 - 16:43 AMT
Գերմանիայի Financial Times Deutschland օրաթերթն այլևս լույս չի տեսնի

Գերմանական Gruner + Jahr մեդիակոնցեռնը դադարեցնում է Գերմանիայի հայտնի գործարար Financial Times Deutschland օրաթերթի հրատարակումը: Այդ մասին հրատարակչությունը հայտնել է նոյեմբերի 23-ին Համբուրգում:

Թերթի վերջին համարը լույս կտեսնի դեկտեմբերի 7-ին: Ինչպես նշում են փորձագետները, 2000թ. ի վեր պարբերականը վնասով էր աշխատում, թեև ճանաչում էր ստացել ընթերցողների շրջանում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: