ՆԱՏՕ. Patriot հրթիռների տեղակայումը Թուրքիայում զուտ պաշտպանական բնույթ է կրում

ՆԱՏՕ. Patriot հրթիռների տեղակայումը Թուրքիայում զուտ պաշտպանական բնույթ է կրում

PanARMENIAN.Net - Անդերս ֆոգ Ռասմուսենը հավաստիացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որ Patriot հրթիռների տեղակայումը- Թուրքիայում, Սիրիայի հետ սահմանին, զուտ պաշտպանական բնույթ է կրում, հայտարարել է ուրբաթ օրը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ձգտելով թափանցիկության, հեռաձայնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ու նշել այդ հանգամանքը»,-գրել է Թվիթերում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---