23 նոյեմբերի 2012 - 18:22 AMT
ՄՕԿ-ը մտադիր է չեղյալ հայտարարել Քուվեյթի ԱՕԿ որակազրկման կասեցումը

Միջազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է չեղյալ հայտարարել սպորտային ֆեդերացիաների գործերին պետության միջամտության պատճառով Քուվեյթի ԱՕԿ որակազրկման կասեցումը, ասվում է ՄՕԿ կայքում:

2012թ. հունվարից Քուվեյթի ԱՕԿ-ը որակազրկվեց ՄՕԿ կողմից երկրում մի օրենքի գոյության պատճառով, որը թույլ է տալիս, որ կառավարությունը միջամտի ԱՕԿ ու մարզական ֆեդերացիաների գործերին: Մայիսին ՄՕԿ գործկոմի նիստում Քվեբեկում որոշվեց կասեցնել պատժի կիրառումը մինչ նոյեմբերի 22-ը, որպեսզի Քուվեյթի մարզիկները կարողանան մասնակցել Լոնդոնի Օլիմպիադային:

«ՄՕԿ-ն ափսոսանքով նշում է, որ պարտավորությունները չեն կատարվել: Նոր օրենքը, որը վերջ կդնի պետական միջամտությանը Քուվեյթի օլիմպիական շարժմանը, որոշում չի կայացվել»,-ասվում է հաղորդագրության մեջ: Քուվեյթի ԱՕԿ հարցը կքննարկվի Լոզանում ՄՕԿ գործկոմի նիստում դեկտեմբերի 4-5-ը: