ՂՐԻՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՍԱՌՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ ԹՈՒՐՔ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի արտգործնախարարությունը մատդիր է շարադրել իր դիրքորոշումը Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Ղրիմի խորհրդարանի որոշումը կայացվել է նախօրեին, մայիսի 19-ին: ՂԻՀ Բարձրագույն ռադայի նստաշրջանի աշխատանքների ավարտից հետո Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Ռեֆատ Չուբարովը կապվել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարության հետ եւ նամակ հղել նախարար Բորիս Տարասյուկին, որտեղ խնդրել է արձագանքել Ղրիմի խորհրդարանականների որոշմանը: «Հասկանալի է, որ տվյալ փաստաթղթի ընդունումը համապատասխան անդրադարձ կունենա Թուրքիայի պաշտոնական իշխանության մարմինների կողմից,-գրում է նամակում Չուբարովը:-Որպես Թուրքիայի հետ միջխորհրդարանական պատգամավորական խմբի ղեկավար, տեղին կհամարեի միջոցների ձեռնարկումը Ուկրաինայի կենտրոնական մարմինների կողմից` ուղղված Ուկրաինային եւ Թուրքիայի հարաբերություններում թյուրիմացություններ առաջացնող պատճառների կանխարգելմանը», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---