23 նոյեմբերի 2012 - 18:43 AMT
Նկարիչների միությունում կբացվի երիտասարդ նկարիչ Ռաֆայել Մեգալի ցուցահանդեսը

Նոյեմբերի 26-ին Հայաստանի նկարիչների միությունում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի կունենա հայտնի հայ երիտասարդ նկարիչ Ռաֆայել Մեգալի աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, միջոցառման կազմակերպիչներն են «Արտ Կովկաս» ասոցիացիայի հայկական մասնաճյուղը և Հայաստանի նկարիչների միությունը:

Ռաֆայել Մեգալը ծնվել է 1983թ: 2004թ. ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիան, 2008 թվականից նկարիչների միության անդամ է:

Ռաֆայել Մեգալի ստեղծագործությունները կարճ ժամանակահատվածում իրենց արժանի տեղն են գտել Հայաստանի (Ազգային պատկերասրահ, Ժամանակակից արվեստի թանգարան), Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Վատիկանի, Կանադայի, Մակեդոնիայի, Ռուսաստանի և այլ երկրների պատկերասրահներում:

2009-2012թթ. Երևանում, Ֆլորենցիայում, Նյու Յորքում, Տորոնտոյում, Քուվեյթում, Լոնդոնում և Փարիզում կազմակերպվել են նրա անհատական ցուցահանդեսները: