Դամասկոսը քննադատում է թուրքական իշխանությունների` Patriot հրթիռների համար ՆԱՏՕ-ին դիմելու որոշումը![]() 23 նոյեմբերի 2012 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Սիրիան քննադատում է թուրքական իշխանությունների` Patriot հրթիռների համար ՆԱՏՕ-ին դիմելու որոշումը` դա համարելով Անկարայի կողմից հերթական սադրանք, ուրբաթ օրը հաղորդում է Ռոյթերսը: Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, չորեքշաբթի օրը պաշտոնապես դիմել է դաշինքին` խնդրելով Սիրիայի հետ 900կմ-անոց սահմանի երկարությամբ տեղակայել ՀՀՊ Patriot համակարգեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Թուրքիայի որոշումն անհապաղ կդիտարկվի: Սիրիական ԱԳՆ ներկայացուցիչը Թուրքիային մեղադրել է իր տարածքում գրոհայիններ պատրաստելու և նրանց Սիրիա ուղարկելու մեջ, հաղորդում է ՌՒԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |