ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏ Է, ԹԵԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը գոյություն ունեցող փաստ է: Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի անկախությունը նույնպես փաստ է, թեեւ հարաբերական, քանի որ այն չի ճանաչվել միջազգային մակարդակով: «Սակայն ինչ վերաբերվում է ինքնորոշմանը, ապա այն չի կարող լինել ճանաչված կամ չճանաչված, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ բնակչության անբաժան իրավունքն է, ինչպես եւ ցանակացած այլ ժողովրդի»,-ընդգծել է Զատուլինը: Մեկնաբանելով հարցն այն մասին, թե իրոք ինքը համարում է, որ Լեռնային Ղարաբաղը կարելի է դասել այն պետությունների շարքին, որոնք ցուցադրում են ժողովրդավարության շատ բարձր չափանիշներ եւ ընտրությունների թափանցիկություն, պատգամավորը պատասխանել է.«անկասկած»: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցումից ի վեր այնտեղ գոյություն ունեն իշխանության ընտրության եւ իշխանափոխության ժողովրդավարական նորմեր: Նա հիշեցրել է, որ հունիսին Լեռնային Ղարաբաղում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: «Դա առաջին ընտրությունները չեն, այնտեղ արդեն մի քանի անգամ են կայացել խորհրդարանի եւ նախագահի ընտրություններ»,-նշել է նա: «Ի տարբերություն շատ այլ պետությունների, որտեղ ընտրական գործընթացը կեղծ է, Լեռնային Ղարաբաղում ընտրական գործընթացը փաստ է»,-ընդգծել է Զատուլինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---