ՇԱՆՍ ՉԿԱ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍԸ

PanARMENIAN.Net - Այսօր ոչ մի իրական շանս չկա, որ Լեռնային Ղարաբաղը կարող է մի գեղեցիկ օր կրկին դառնալ Ադրբեջանի անբաժան մասը: Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, ինքնավարության հարցը վաղուց արդեն «կորցրել է իր արդիականությունը»: «Եկեք իրատեսորեն նայենք իրերին` 11 տարի է չեն տարվում մարտական գործողություններ, եւ 15 տարի է, ինչ Ադրբեջանը իրականում չի վերահսկում իրադրությունը Լեռնային Ղարաբաղում եւ կարծել, որ այդ ընթացքում հասակ առած մարդիկ կհամաձայնվեն որեւէ ինքնավարության Ադրբեջանի կազմում, միամիտ եւ անիրատեսական կլիներ»,-հայտարարել է նա: Նրա խոսքերով, նա պատրաստ է քննարկել ամեն ինչ, սակայն անմիտ եւ անիրատեսական գաղափարները մտադիր չէ քննարկել: Ինչպես նշել է Զատուլինը, կարելի է ենթադրել, որ մարտական գործողությունների վերսկսման դեպքում կհաղթի Ադրբեջանը, սակայն անձամբ ես չէի ցանկանա խնդրի նման լուծում: «Առաջին հերթին, այն ակնհայտ չէ Ադրբեջանի համար, երկրորդը` դա նշանակում է հրադադարի ռեժիմի վերացում եւ մարտական գործողությունների վերսկսում այդտեղից բխող բոլոր հետեւանքներով»,-ընդգծել է նա: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ գնում է այն ստատուս-կվոյի աստիճանական ճանաչումը եւ ձեւակերպումը, որն առկա է եւ գոյություն ունեն տարբեր փոխզիջումների հնարավորություններ: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ դրանցից ոչ մեկը իրականում չի ենթադրում այն բանի իրական հնարավորությունը, որ Լեռնային Ղարաբաղը կարող է վերադառնալ Ադրբեջանի իրավասության դաշտ: «Պետք է ասեմ, որ շատ հարցերում Լեռնային Ղարաբաղը իսկապես ունի սեփական կարծիք եւ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու սեփական հնարավորություն»,նշել է նա: Ինչպես հայտարարել է Զատուլինը, պարզ չէ, թե ով ում վրա ավելի շատ է ազդում` Հայաստանը Լեռնային Ղարաբաղի վրա, թե հակառակը: «Եթե Հայաստանը իր կամքը պարտադրեր Լեռնային Ղարաբաղին, ապա Ռոբերտ Քոչարյանը չէր լինի Հայաստանի նախագահ եւ ժամանակին չէր գա իշխանության»,-ընդգծել է նա: Ինչպես նշել է Զատուլինը, եթե Լեռնային Ղարաբաղը հասնի ճանաչված անկախության, դեռեւս երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղը կգոյատեւի որպես առանձին պետական գոյացություն:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---