Գերմանիայի խորհրդարանը հաստատել է 2013թ բյուջեի նախագիծը

Գերմանիայի խորհրդարանը հաստատել է 2013թ բյուջեի նախագիծը

PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանը նոյեմբերի 23-ին հաստատել է 2013թ դաշնային բյուջեի նախագիծը: Նախագծին կողմ են եղել բունդեստագի 312 պատգամավորներ, դեմ` 258: Խորհրդարանականներից ոչ ոք ձեռնպահ չի մնացել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Օրինագծով նախատեսվում է, որ պետության ծախսերը հաջորդ տարի կկազմեն 302 մլրդ եվրո, որոնցից 17.1 մլրդ եվրոն կֆինանսավորվեն նոր վարկերի հաշվին: Այսպիսով, պետական պարտքը մոտ 11 մլրդ եվրոյով պակաս կլինի, քան ընթացիկ տարում:

«Ոչ ոք չի կարող հաստատ ասել, թե ինչի կհասնենք հաջորդ ամիս, ինչպես և ոչ ոք չի կարող վստահորեն ասել, թե էլ ինչ կարող է պատահել Եվրոպայում»,-ասել է ԳՖՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:

Այնուամենայնիվ, նա գոհունակություն է հայտնել պետբյուջեի նման կուրսի կոնսոլիդացիայից, որը վարում է Գերմանիայի ներկայիս կառավարությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---