Ֆրանսիայի իշխանությունները սիրիական ընդդիմությանը տրամադրել է 1.2 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնություն

Ֆրանսիայի իշխանությունները սիրիական ընդդիմությանը տրամադրել է 1.2 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնություն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել1.2 մլն եվրոյի աջակցություն տրամադրել Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիային, ասվում է ուրբաթ օրը ֆրանսիական ԱԳՆ կողմից տարածված հայտարարությունում:

«Սիրիայի միացյալ ընդդիմադիր կոլաիցիան որպես սիրիացիների միակ օրինական ներկայացուցչություն ճանաչելով`Ֆրանսիան որոշել է ֆինանսապես օգնել վերջինիս` տրամադրելով 1.2 մլն եվրոյի հումանիտար օգնություն: Այս գումարը կտրամադրվի սիրիացիները կարիքները հոգալու համար»,-հաղորդում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

Բացի այդ, ֆրանսիական իշխանությունները 300 հազար եվրո են տրամադրում Իրաքի, Հորդանանի, Լիբանանի սիրիացի փախստականներին աջակցելու համար: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---