24 նոյեմբերի 2012 - 09:24 AMT
«Հրապարակ». Ծեծկռտուք՝ ԲՀԿ-ական պատգամավորի որդու և քրեական հեղինակության միջև

Օրերս լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանի որդու՝ Մարաշցի Արթուրի, և Երրորդ մասի հայտնի հեղինակություն Լյովիկի ընկերոջ՝ Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանի «ախրանայի» պետի միջև: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Լյովիկը հայտնի է «ՏԷՑ-ի կռուգի» պատմությունից։Որոշ տեղեկություններով, վեճին մասնակցել է նաև Արշալույս Փայտյանի որդին: Պատճառն «իրար դուր չգալու մոմենտն» է, որը հին պատմություն ունի: Կողմերն այժմ փորձում են ջրի երես չհանել միջադեպը, գտնել «ասող», որը կհաշտեցնի բոլորին, որպեսզի բանը չհասնի դիվանբաշուն, սակայն առայժմ բան դուրս չի գալիս»,-եզրափակում է թերթը: