24 նոյեմբերի 2012 - 10:13 AMT
Բաղրամյան - Մոսկովյան փողոցների խաչմերուկում երեք մեքենա են բախվել

Երեկ ուշ երեկոյան Երևանի Բաղրամյան - Մոսկովյան փողոցների խաչմերուկին հարակից հատվածում տեղի է ուենցել ավտովթար ՝ հրդեհի բռնկմամբ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Լենդ Կռուզեր» մակնիշի, «ՎԱԶ 21112» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։ ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ մինչև հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայրը հասնելը «1-03» ծառայության աշխատակիցները ավտոմեքենայից դուրս են բերել 1987թ. ծնված Դ.Կարապետյանին և 1987թ. ծնված Գ.Մինասյանին, որոնց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։