24 նոյեմբերի 2012 - 10:48 AMT
Եգիպտոսի նախագահի խորհրդականներն որպես բողոքի նշան հրաժարական են տալիս

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի խորհրդականները մեկը մյուսի ետևից հրաժարական են տալիս որպես բողոքի նշան Սահմանադրական հռչակագրի դեմ:

Իր պաշտոնը որոշել է թողնել հրապարակախոս Սակինա Ֆուադը և Մուրսիի օգնական, քրիստոնյա գործիչ Սամիր Մարկուսը: Մուրսիի խորհրդականները խոստանում են հրապարակել իրենց միասնական դիրքորոշումը վերջին հրամանագրերի վերաբերյալ: Դժգոհություն է առաջացրել Մուրսիի հրամանագիրը, որով նրա որոշումները չեն կարող վիճարկվել մինչև չընտրվի նոր խորհրդարան: Նախագահի օգնականները բացատրել են այդ քայլը՝ անցումը նոր քաղաքական մոդելին արագացնելու անհրաժեշտությամբ, հայտնում է Ռոսբալտը: