24 նոյեմբերի 2012 - 10:52 AMT
Սիրիայի քրդերը մարտնչում են ծայրահեղականների խմբավորումների հետ Էլ Հասիկա գավառում

Սիրիայի քրդերը համատեղ ուժեր են ստեղծում Էլ Հասիկա գավառում զինյալ ծայրահեղականներին դիմակայելու համար, հայտնում է լրատվական «Նահարնեթ» գործակալությունը: Ըստ նրա, Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլեում Մասուդ Բարզանիի հովանու ներքո ընդհանուր հրամանատարություն է կազմավորվում, որը կղեկավարի քրդական քաղաքների ու բնակավայրերի պաշտպանությունը:

Թուրքիայից թափանցած խմբավորումները կոշտ դիմադրության են հանդիպել Ռաս էլ Այն քաղաքում, որտեղ փորձում էին սեփական կարգերը հաստատել:

Ռաս էլ Այնում ընթացող մարտերը ցանկացած պահի կարող են բռնկվել նաև հյուսիս-արևելքում, Էլ Ջազիրա ընդհանուր անվանումով տարածաշրջանում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: