Թաիլանդում ընդդիմությունը դուրս է եկել զանգվածային ցույցի

Թաիլանդում ընդդիմությունը դուրս է եկել զանգվածային ցույցի

PanARMENIAN.Net - Թաիլանդի մայրաքաղաքում ընդդիմությունը դուրս է եկել զանգվածային ցույցի, որը խոստանում է ամենախոշորը դառնալ նոր կառավարության իշխանության գալուց ի վեր: Ոստիկանությունն ակնկալում է, որ փողոց դուրս կգա մոտ 50 հազար մարդ, սակայն փորձագետները վստահ են, որ մասնակիցների թիվը շատ ավելի մեծ կլինի:

Ցույցի պահանջն է վարչապետ Չինավատի կառավարության հրաժարականը: Ընդդիմադիր «Փհիտհակ Սիամ» խումբը գլխավորում են մի քանի պաշտոնաթող գեներալներ, որոնք հեղաշրջման կոչ են անում զինվորականներին ու պահանջում են 5 տարով «սառեցնել» ժողովրդավարական ազատությունները Թաիլանդում: Ցույցի հենց սկզբից իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---