Ձերբակալվել է ՀԴԲ ամենահետախուզվող հանցագործների տասնյակում ընդգրկված ոճրագործը

Ձերբակալվել է ՀԴԲ ամենահետախուզվող հանցագործների տասնյակում ընդգրկված ոճրագործը

PanARMENIAN.Net - Մեքսիկայում ձերբակալվել է ավազակային խմբավորման անդամը, որը ՀԴԲ ամենահետախուզվող հանցագործների տասնյակում էր:

Ջո Լուիս Սաենսան ձերբակալվեց նոյեմբերի 23-ին Գվադալահարայում ՀԴԲ գործակալների ու Մեքսիկայի կառավարության համատեղ գործողության արդյունքում: Ակնկալվում է, որ արդեն առաջիկա օրերին կսկսվի ԱՄՆ-ին նրա արտահանձնման գործընթացը:

Սաենսային կասկածում են երկու մարդու սպանության մեջ 1998թ.: Բացի այդ, նա մեղադրվում է իր ընկերուհու բռնաբարության ու սպանության մեջ, որը պատրաստվում էր պատմել ոստիկանությանը նրա հանցանքների մասին, հայտնում է ВВС-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---